Հայաստանի և ԱՄՆ–ի հարաբերություններն ունեն հուսալի հեռանկար. Սարգսյանը` Բայդենին

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ջո Բայդենին ծննդյան 79-րդ տարեդարձի կապակցությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Հայությունը բարձր է գնահատում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և ԱՄՆ վարչակազմի շարունակական ջանքերը, որը մարդու իրավունքներն ու համամարդկային արժեքները պաշտպանելու հանձնառության վերահաստատումն է:
Բայդենի ծննդյան օրվա կապակցությամբ հղած շնորհավորական ուղերձում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից։
ԱՄՆ նախագահի հազը սրվել է, դժվարությամբ է քայլում. բժիշկը` Բայդենի հիվանդությունների մասին
«Մեծագույն հաճույքով եմ հիշում օրերս Գլազգոյում կայացած մեր ջերմ և բարեկամական հանդիպումն ու զրույցը: Ինձ համար թանկ հիշողություն է նաև դեռևս 2019 թվականին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում կայացած մեր անկեղծ և անմիջական հանդիպումը, որից ստացած պարզ մարդկային տպավորություններն այսօր էլ ուղեկցում են ինձ»,–ասել է Սարգսյանը և հույս հայտնել, որ առաջիկայում նոր հնարավորություն կլինի հանդիպելու և զրուցելու միջազգային ու երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Միաժամանակ, Սարգսյանը նշել է, որ Հայաստանի և ԱՄՆ–ի երկարամյա հարաբերություններն ունեն ամուր հիմք և հուսալի հեռանկար՝ հաշվի առնելով փոխադարձ վստահությունն ու հարգանքը և բարեկամական կապերը երկու ժողովուրդների միջև:
ՀՀ նախագահը Գլազգոյում զրույցներ է ունեցել Բայդենի, Մակրոնի, Մերկելի և այլ ղեկավարների հետ
ՀՀ նախագահը վստահ է, որ միասին հնարավոր կլինի առավել զարգացնել լավագույն ավանդույթների ու փորձի վրա հիմնված հայ-ամերիկյան փոխգործակցությունը՝ ի շահ 2 երկրների և ժողովուրդների:
Հավելենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դարձավ 79 տարեկան։