ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. «Comic Con Russia & 2021» առցանց միջոցառման շրջանակներում «Սոյուզմուլտֆիլմը» ցուցադրել է խորհրդային հայտնի մուլտիպլիկացիոն «Դե, սպասիր» ֆիլմի վերաթաղարկման առաջին թրեյլերը: Տեսահոլովակը հրապարակել են նաև «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայի YouTube-ալիքում։
Նապաստակին հնչունավորում է Դմիտրի Խրուստալյովը, գայլին` Գարիկ Խարլամովը: Մուլտֆիլմի պրեմիերան նախատեսված է 2021 թվականի դեկտեմբերին։ Թրեյլերում հայտնվել են նաև մի քանի նոր կերպարներ` Շու ոզնին, փորսուղ Թիմը...
«Դե, սպասեք։ Արձակուրդներ» նախագծի հեղինակները հայտարարել են, որ գայլի վնասակար սովորություններից կլինի տեսախաղերով չափից ավելի տարվելը, քանի որ էկրանից չի կարելի ցույց տալ ծխել և ալկոհոլ խմել։
«Ստեղծելով «Դե, սպասիր»–ի հերոսների կերպարները 3D ձևաչափով, փորձել ենք գտնել այնպիսի կերպարներ, որոնք ժամանակակից երեխաներին հարազատ կլինեն և վստահություն կառաջացնեն նրանց ծնողների մոտ»,–պարզաբանել են նախաձեռնության հեղինակները։
Նշենք, որ կերպարները ենթարկվել են զգալի վերամշակման։ Բացի այդ, գայլի և նապաստակի արդեն սովորական երկյակին ավելացրել են մի քանի նոր հերոսներ:
Նշվում է, որ YouTube-ում տեսանյութի մեկնաբանությունների բաժինը փակ է։
Հիշեցնենք` ավելի վաղ 3D ֆորմատով վերաթողարկվել են «Չեբուռաշկա» և «Սմեշարիկի» մուլտսերիալները։