ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի - Sputnik. Կրակովում կայացել է Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունը: Արցախցի Արթուր Առուշանյանը նվաճել է 70 կգ քաշային կարգի բոլոր գոտեմարտերը և դարձել աշխարհի քառակի չեմպիոն: Մարզիկն իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել` հայտնելով այդ մասին։
«Աշխարհի առաջնությունում չորրորդ ոսկին նվաճեցի, ինչպես նաև առաջնության լավագույն մարզիկի կոչմանն արժանացա»,–գրել է Արթուրը։
Ի դեպ, Արթուրը 44-օրյա պատերազմի մասնակից է։
Հավելենք, որ Կրակով քաղաքում ընթացող պատանիների, երիտասարդների և մեծահասակների Կիոկուշին կարատեի KWF աշխարհի առաջնությունն ընթացել է նոյեմբերի 19-ից 20-ը։