Լևոն Արոնյանն ընդամենը կես միավորով է զիջում Հնդկաստանում անցկացվող մրցաշարի առաջատարին

Լևոն Արոնյան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Գրոսմայստեր Լևոն Արոնյանը Կալկաթայում անցկացվող «Tata Steel Chess India» միջազգային մրցաշարի 9 տուրից հետո երկրորդ տեղում է:
Հայ գրոսմայստերը 9 հնարավորից վաստակել է 6 միավոր` ինը պարտիաներում տանելով չորս հաղթանակ, կրելով մեկ պարտություն և չորս պարտիա ավարտելով ոչ-ոքի: Միայն կես միավոր է պակասում, որ նա հասնի առաջատարին՝ հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգայսիին։
Հայկ Մարտիրոսյանը գրավել է 4-րդ տեղը Միխայիլ Տալին նվիրված մրցաշարում
Բլից մրցաշարին մասնակցում են 10 շախմատիստներ: Նոյեմբերի 20-21-ին շախմատիստները 18-ական պարտիա են խաղալու:
Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին:
Հնդկաստանում ընթացող արագ շախմատի մրցաշարում Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը