Լեհաստանի Սենատի խոսնակը սպառնալիքներով ու պայթուցիկով ծանրոց է ստացել

Լեհ ոստիկաններ
Խորհրդարանի Վերին պալատի խոսնակը հուսով է, որ հանցագործին արագ կհայտնաբերեն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Լեհաստանի Սենատի խոսնակ Տոմաշ Գրոդսկին սպառնալիքներով ու պայթուցիկով ծանրոց է ստացել։
«Ահա թե ինչի է հանգեցնում քաղաքական հակառակորդների նկատմամբ արհամարհանքի ու սադրանքի ինդուստրիան։ Իմ անունով ծանրոց է եկել Սենատ՝ մահվան սպառնալիքներով նամակ և պայթուցիկ նյութ», - գրել է նա Twitter-ում։
Գրոդսկին նշել է, որ ծանրոցն արդեն առգրավել են համապատասխան ծառայությունները։Խորհրդարանի Վերին պալատի խոսնակը հույս է հայտնել, որ հանցագործի հարցերն արագ կլուծեն։
Ուրախությունից պարում են. ԱՄՆ–ում գումար տեղափոխող մեքենայի դուռը բացվել է, փողը` թափվել
Գրոդսկին, ինչպես Սենատի անդամների մեծ մասը, ընդդիմադիր է։
Փարիզում բողոքի ակցիան անկարգությունների է վերածվել. տուժածներ կան