ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանում ինքնասպանության հերթական դեպքն է գրանցվել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Այսօր` ժամը 14։40-ի սահմանում, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Կիևյան կամրջից քաղաքացի է նետվել։
Դեպքի վայր են մեկնել ոստիկաններն ու քննիչները։
Երևանի գնդի պարեկները պարզել են մահացածի ինքնությունը. նա Երևանի բնակիչ, 29-ամյա Դավիթ Պ.-ն էր։