ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանցի մարզիկ Յուրիկ Հովհաննիսյանը բրոնզե մեդալ է նվաճել ԱՄԷ-ում ընթացող կարատեի աշխարհի առաջնությունում:
Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Հովհաննիսյանը հանդես է եկել մինչև 60 կգ քաշային կարգում: Երրորդ տեղի համար գոտեմարտում մարզիկը 2:0 հաշվով հաղթել է ֆրանսիացի Էնցո Բերտոնին:
Նշվում է, որ մեդալային հաշվարկում ռուսները երկու բրոնզե մեդալով 16-րդ հորիզոնականն են կիսում Խորվաթիայի, Ղազախստանի և Թուրքիայի թիմերի հետ:
Առաջատարը Եգիպտոսի հավաքականն է (2 ոսկե, 2 արծաթե և 3 բրոնզե մեդալ), երկրորդ տեղում ճապոնացիներն են (2-1-2), երրորդը՝ իսպանացիները (2-1-0):
Մրցումները կավարտվեն վաղը։
Հովհաննիսյանը 18 տարեկան է, նա առաջին անգամ է աշխարհի առաջնության մեդալ նվաճում: Ավելի վաղ մարզիկն արժանացել էր Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալի «կումիտե» մարզաձևում: