Իրանցի զինվորականները Պարսից ծոցում օտարերկրյա նավ են ձերբակալել

Նավ
Միջադեպը տեղի է ունեցել Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։ Նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Իրանցի զինվորականները Պարսից ծոցում 150 հազար լիտր վառելիքի մաքսանենգության փորձի կասկածանքով արտասահմանյան նավ են ձերբակալել: Տեղեկությունը հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով իրանական լրատվամիջոցներին։
Նշվում է, որ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային ուժերը նավը հայտնաբերել են երկրի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի ափերի մոտ։

«Զինվորականները 150 հազար լիտր վառելիք են առգրավել, նավի անձնակազմի 11 անդամների նկատմամբ հետաքննություն է սկսվել», - նշվում է հաղորդագրության մեջ:

Առայժմ հայտնի չէ, թե ում է պատկանում ձերբակալված նավը։ Չի հաղորդվում նաև, թե անձնակազմի անդամները որ պետության քաղաքացիներ են։
«Ուժի ցուցադրում»․ փորձագետը մեկնաբանել է ԱՄՆ-ի գործողությունները Սև ծովում
Հիշեցնենք` Իրանի ՌԾՈւ-ն նոյեմբերի 3-ին հայտնել էր, որ Օմանի ծոցում ամերիկյան զինվորականները փորձել են իրանական լցանավ գրավել, բայց այդ փորձը կանխվել է։ Ավելի ուշ Պենտագոնը հերքել էր այդ տեղեկությունը և հայտարարել, որ իրանական ուժերն են փորձել առևտրային նավ գրավել։
Արևմուտքն ուզում է հյուսիս գնալ, բայց այն արդեն զբաղված է