Հրապարակվել են երգչուհի Մարինա Խլեբնիկովայի այրված բնակարանի կադրերը

Մարինա Խլեբնիկովա
Լուսանկարներում երևում է, որ Խլեբնիկովայի բնակարանի որոշ իրեր ամբողջությամբ այրվել են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Համացանցում լուսանկարներ են հրապարակվել, որոնցում երևում են ռուս երգչուհի Մարինա Խլեբնիկովայի բնակարանում բռնկված հրդեհի հետևանքները:
Որոշ իրեր ամբողջությամբ այրվել են, պարզվել է, որ Խլեբնիկովայի բնակարանում բուխարի կա։
Երգչուհի Մանիժան ամուսնանում է. նա սիրեցյալի հետ լուսանկար է հրապարակել
Մոսկվայի Ռատնայա փողոցում գտնվող տան չորրորդ հարկում հրդեհը բռնկվել է նոյեմբերի 18-ի երեկոյան։ Երգչուհուն ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխել են Ն. Վ.Սկլիֆոսովսկու անվան գիտահետազոտական ինստիտուտի վերակենդանացման բաժանմունք:
Երգչուհի Մարինա Խլեբնիկովան այրվածքներ է ստացել ու թունավորվել. նա հիվանդանոցում է