Հարությունյանն ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ խորհրդակցություն է հրավիրել

Խորհրդակցության ընթասցում Արցախի նախագահը ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի հետ քննարկել է Արցախի ներքին և արտաքին անվտանգային հարցերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի - Sputnik. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ ԱՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Աշոտ Հակոբջանյանի և ԱԱԾ բարձրաստիճան սպայական կազմի մասնակցությամբ: Տեղեկությունը հայտնում են Արցախի նախագահի մամուլի ծառայությունից։
Նշվում է, որ քննարկվել են Արցախի ներքին և արտաքին անվտանգային հարցերը:
Միջազգային հանրությունը կրավորական կեցվածք ունի. Պապիկյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ ՄԽ–ում
Երկրի ղեկավարը տվել է մի շարք հանձնարարականներ առկա մարտահրավերների հաղթահարման ու հնարավոր անվտանգային հիմնախնդիրների կանխարգելման ուղղությամբ:
ԼՂ խնդրի կարգավորման հարցում պայմանավորվել ենք առաջ շարժվել փոքր քայլերով. Միրզոյան