Երևանը համաձայնել է Փաշինյանի ու Ալիևի հանդիպմանը. ԱԳՆ

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևանը համաձայնություն է տվել դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման անցկացմանը: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Նշենք, որ Փաշինյանի ու Ալիևի հանդիպման մասին երեկ հայտնել էր Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելը։ Նրա խոսքով` հանդիպումը նախատեսվում է անցկացնել ԵՄ և Արևելյան գործընկերության գագաթնաժողովում։
Հիշեցնենք` Փաշինյանի ու Ալիևի նախորդ հանդիպումը (ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությամբ) կայացել էր Մոսկվայում այս տարվա հունվարի 11-ին։ Գրեթե 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում ընդունվել էր եռակողմ երկրորդ հայտարարությունը, որը հիմնականում վերաբերում էր 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու վերաբերյալ կետի իրագործմանը։