Երևան–Սևան ճանապարհին գտնվող հայտնի քանդակները կպաշտպանվեն գերժամանակակից համակարգերով

«Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան)
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երևան-Սևան ճանապարհին գտնվող «Արձագանք» (քանդակագործ՝ Խաչատուր Հակոբյան) և «Անվերջության ժապավեն» (Դավիթ Բեջանյան) քանդակները, որոնք բազմաթիվ անգամ վանդալիզմի են ենթարկվել, կպաշտպանվեն գերժամանակակից համակարգերով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ–ը։

«Ամբողջովին վերականգնում անցած քանդակները պաշտպանելու համար նրանց տարածքներում կներդրվեն անվտանգության գերժամանակակից համակարգեր»,– նշված է հաղորդագրության մեջ։

Կվերանորոգվի և կվերականգնվի Չարենցավան քաղաքի մուտքի մոտ գտնվող «Վերածնունդ» (Խաչիկ Միրիջանյան) քանդակը, որը ժողովրդի մեջ ավելի հայտնի է «Գանգրահեր տղայի հուշարձան» անունով։
Հուշարձանների տարածքում իրականացվող աշխատանքների ընթացքին ծանոթացել են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պարտականությունները կատարող Արմեն Հովհաննիսյանը և ԿԳՄՍ նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության պետ Հարություն Վանյանը։
Այցի շրջանակում քննարկվել են հուշարձանների վերականգնման, վերանորոգման աշխատանքները, պաշտպանության համար անհրաժեշտ համակարգերի ներդրումը։
Ռուս մասնագետները հայերին հրավիրել են Պալմիրայի կամարի վերականգնմանը մասնակցելու
«Վերածնունդ» քանդակի վերականգնման աշխատանքները քննարկվել են Չարենցավանի քաղաքապետարանի աշխատակիցների հետ։
Հիշեցնենք` Երևան–Սևան մայրուղուն հարող տարածքներում տեղադրված երկու հայտնի քանդակների վերականգնման համար ՀՀ կառավարությունը 2019թ–ի մայիսին 30-ին ավելի քան 9 մլն դրամ էր հատկացրել։
Փող կա, վերականգնող չկա. Նիկոլ Փաշինյանը հույսը չի կորցնում