Երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարումը COVID-19–ի ձև է

Երեխաներ. Արխիվային լուսանկար
Համաճարակաբանը խոսել է ախտանշանների մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարումը առաջարկվում է դիտարկել որպես COVID-19–ի առանձին ձև։ Նման դեպքերի թիվը 2020 թվականից` «Դելտա» շտամի հայտնվելուց հետո, աճել է 2%–20%–ով, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ` ասել է ՌԳԱ թղթակից անդամ, Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ​​ինստիտուտի գիտական աշխատանքի գծով փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը։
«Պատվաստանյութերն ու COVID-19–ի բուժման նոր մեթոդները. խնդիրներ և հեռանկարներ» թեմայով ՌԳԱ գիտխորհրդի առցանց ժողովի ժամանակ Գորելովը հիշեցրել է, որ 2020 թվականին երեխաների 2%–ի մոտ աղեստամոքսային տրակտի բացառիկ ախտահարում է նկատվել։ Դելտա շտամի հայտնվելով` այս թիվն աճել է մինչև 20%, այսինքն` յուրաքանչյուր 5-րդ երեխայի մոտ նկատվում է աղեստամոքսային տրակտի առանձնակի ախտահարում։
Բժիշկները բացահայտել են, թե որ գործոնն է կորոնավիրուսի դեպքում մահվան ելքի հանգեցնում
«Մենք առաջարկում ենք երեխաների մոտ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարումը դիտարկել որպես COVID-19–ի առանձին ձև... », – ասել է նա։
Համաճարակաբանն ընդգծել է, որ աղեստամոքսային տրակտի առանձին ախտահարման դեպքում նախևառաջ չափավոր տենդ է առաջանում, մկանային ցավեր, գլխացավեր, թուլություն, փորացավերը գերակշռում են, սրտխառնոց և փսխում է տեղի ունենում։ Փորլուծությունը տևում է միջինը 4 օր։