Ավտովթար Երևանում. 3 ամսական երեխային տեղափոխել են հիվանդանոց

Երևանում բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 նոյեմբերի – Sputnik. Երևանի Արցախի պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Ըստ հաղորդագրության` այսօր` ժամը 20:10-ի սահմանում, բախվել են «Mercedes» և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները։
«Վթարի հետևանքով «Mercedes»-ի ուղևոր, 3 ամսական երեխան քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն»,–գրում է կայքը:
Մահվան ելքով վրաերթ Երևանի Խանջյան փողոցում. տղամարդը տեղում մահացել է
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը:
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից 29-ամյա երիտասարդ է նետվել