Արմեն Սարգսյանը շնորհավորել է Համայն Ռուսիո պատրիարքի ծննդյան տարեդարձը

ՀՀ նախագահն ընդգծել է, որ բարձր է գնահատում Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի ջանքերը, որոնք ուղղված են տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք, Նորին սրբություն Կիրիլին շնորհավորական ուղերձ է հղել ծննդյան տարեդարձի առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Ի սրտե մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, նոր, մեծ հաջողություններ Ձեր անխոնջ աշխատանքում՝ ի շահ Ռուսաստանի եղբայրական ժողովրդի, ռուս ուղղափառ եկեղեցու բարգավաճման և հանուն կայուն խաղաղության, միջազգային անվտանգության և կայունության»,–գրել է ՀՀ նախագահը։
ՀՀ նախագահը Ադրբեջանի սադրիչ քայլերի մասին խոսել է Սինգապուրում անցկացվող համաժողովում
Նա ընդգծել է, որ հայ ժողովուրդը բարձր է գնահատում տարածաշրջանում խաղաղության ու փոխըմբռնման հասնելու և Հայ առաքելական եկեղեցու հետ ավանդական կապերի ամրապնդմանն ուղղված նրա ջանքերը։
Նշենք, որ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքն այսօր դառնում է 75 տարեկան։
Պատրիարք Կիրիլն ասել է` ինչն է խանգարում ԼՂՀ հակամարտության կարգավորմանը