Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել. ցնցումները զգացվել են նաև Ստեփանակերտում

Ստեփանակերտ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 նոյեմբերի – Sputnik. Ադրբեջանի Հանրապետությունում այսօր երկրաշարժ է տեղի ունեցել, որն զգացվել է նաև Արցախում։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
«Նոյեմբերի 20-ին` տեղական ժամանակով 16:46-ին Ադրբեջանի Հանրապետության Շամախի քաղաքից 40 կմ հյուսիս-արևելք, օջախի 20 կմ խորությամբ, 4.9 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել»,– նշված է հաղորդագրության մեջ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը 2-3 բալ ուժգնությամբ զգացվել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքում:
Երկրաշարժ Էրզրումում. գյուղերում ավերածություններ կան