Ո՞ւր են տեղափոխվել ՌԴ և ՀԱՊԿ երկրների քաղաքացիները, որոնք տարհանվել են Աֆղանստանից

Ինքնաթիռ
Աֆղանստանից տարհանված ուղևորները մաքսային ու հակահամաճարակային հսկողություն են անցել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի, Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի ու Աֆղանստանի քաղաքացիներին տեղափոխող ինքնաթիռները վայրէջք են կատարել մերձմոսկովյան «Չկալովսկի» օդանավակայանում: Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Երեկ հայտնել էինք, որ Աֆղանստանից տարհանելու են ՀՀ երկու քաղաքացու։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ ուղևորները մաքսային ու հակահամաճարակային հսկողություն են անցել:
Ավելի վաղ ՌԴ ՊՆ-ից հայտնել էին, որ ռազմատրանսպորտային ավիացիայի ինքնաթիռներով Աֆղանստանից դուրս կբերվի ավելի քան 380 մարդ՝ Ռուսաստանի Դաշնության, ՀԱՊԿ անդամ պետությունների (Հայաստանի, Բելառուսի, Ղրղզստանի), ինչպես նաև Ուկրաինայի և Աֆղանստանի քաղաքացիներ:
Մենք չգիտեինք, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել. Աֆղանստանի վետերան
Տարհանումը կազմակերպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հանձնարարությամբ:
Չի կարելի թույլ տալ, որ Աֆղանստանից ահաբեկչություն ու թմրանյութեր ներթափանցեն. Լավրով
Ստեղծվել է ռազմատրանսպորտային ավիացիայի երեք ինքնաթիռից բաղկացած ավիախմբավորում, որն Աֆղանստանի բնակչության համար 36 տոննա մարդասիրական բեռ է հասցրել Քաբուլ: Յուրաքանչյուր ինքնաթիռում եղել են ռազմական բժիշկների բրիգադներ՝ անհրաժեշտ սարքավորումներով ու դեղորայքով։
Տարհանման նախորդ չվերթն իրականացվել էր օգոստոսի 25-ին։ Այդ ժամանակ ռուսական օդատիեզերական ուժերի չորս ինքնաթիռները տեղափոխել էին Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի և Ուզբեկստանի շուրջ 400 քաղաքացու։
Հիշեցնենք` օգոստոսի սկզբին թալիբները հարձակվեցին Աֆղանստանի կառավարական ուժերի վրա, օգոստոսի 15-ին նրանց հաջողվեց մտնել Քաբուլ։ Հաջորդ օրը նրանք հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է: Օգոստոսի լույս 31-ի գիշերը ամերիկացի զինվորականները լքեցին Քաբուլի օդանավակայանը՝ վերջ դնելով Աֆղանստանում ԱՄՆ-ի գրեթե 20-ամյա ռազմական ներկայությանը։ Սեպտեմբերի սկզբին հայտարարվեց Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, որը գլխավորում է Մոհամմադ Հասան Ախունդը:
«Թալիբանը» ահաբեկչական գործունեության համար գտնվում է ՄԱԿ-ի պատժամիջոցների ներքո: