Տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնյաները կաշառք են ստացել ու բերման ենթարկվել

Կաշառքի հերթական մասնաբաժինը ստանալուց հետո հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետն ու կաշառք տված անձը բերման են ենթարկվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պաշտոնատար անձինք կալանավորվել են` շինարարական կազմակերպությունների սեփականատերերից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու ու ստանալու մեղադրանքով։ Այս մասին հայտնում են ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից։
Լոռու ԴԱՀԿ աշխատակիցները կաշառք են վերցրել, 3-ը կալանավորել են. ԱԱԾ-ի բացահայտումը
Գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի ծրագրերի իրականացման բաժնի պետ Հայկ Խաչատրյանը և նույն բաժնի վերահսկման խմբի ղեկավար Արթուր Զարգարյանը նախնական համաձայնություն են ձեռք բերել` հիմնադրամի կողմից ՀՀ մարզերից մեկում դպրոցի կառուցման աշխատանքների իրականացման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչված կապալառու կազմակերպության սեփականատիրոջից առանձնապես խոշոր չափերով կաշառք պահանջելու վերաբերյալ:
Զարգարյանը Խաչատրյանի հանձնարարությամբ հանդիպել է կազմակերպության համասեփականատիրոջ հետ և նրանից պահանջել ավելի քան 28.000.000 ՀՀ դրամ կաշառք` կազմակերպության օգտին հովանավորչության, կատարած աշխատանքների թերությունները չարձանագրելու և շինարարական աշխատանքներն ընդունելու դիմաց։
Կաշառքով ստացած վարորդական վկայականները ու քննությունները կճանաչվեն անվավեր
Պայմանագրի կնքումից հետո` 2021թ.-ի սեպտեմբերին, կապալառու կազմակերպության համասեփականատերն այցելել է երևանյան ռեստորանային համալիրներից մեկը, որտեղ Խաչատրյանին է տվել նրա պահանջած կաշառքի գումարից 2.404.100 ՀՀ դրամին համարժեք 5.000 ԱՄՆ դոլարը:
2021թ.-ի նոյեմբերի 12-ին կաշառքի հերթական մասնաբաժինը՝ 1.900.760 ՀՀ դրամին համարժեք 4000 ԱՄՆ դոլարը ստանալուց հետո Խաչատրյանը և կաշառք տված անձը բերման են ենթարկվել։
Չարաշահում, կաշառք, վատնում. Դիլիջանի նախկին քաղաքապետի գործի նախաքննությունն ավարտվել է
Կապալառու կազմակերպության համասեփականատիրոջը ևս մեղադրանք է առաջադրվել` առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու համար: Քրեական գործով ևս մեկ անձ ունի կասկածյալի կարգավիճակ: Նախաքննությունը շարունակվում է: