Սուրեն Պապիկյանը կադրեր է փնտրում, Արտակ Դավթյանին կազատեն պաշտոնից. «Ժողովուրդ»

Արտակ Դավթյան
Թերթը գրում է, որ Արտակ Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նորանշանակ նախարար Սուրեն Պապիկյանը, որ գնացել է պաշտպանական գերատեսչություն՝ իրավիճակն իր ձեռքը վերցնելու և բոլորին թափ տալու համար, կադրերի փնտրտուքի մեջ է: Գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Լրատվամիջոցը տեղեկացել է, որ կա քաղաքական որոշում՝ ՀՀ ՊՆ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանին հեռացնել պաշտոնից:

«Դեռ նորանշանակ նախարարը չի աճապարում, քանի որ հարմար կադր չկա, որը կարող է փոխարինել ԶՈւ գլխավոր շտաբի պետին: Առայժմ կադրերի ուսումնասիրություն է»,– գրում է թերթը:

Ըստ պարբերականի` Դավթյանին փոխելու հրամայականը երկու պատճառ ունի. նախ՝ Զինված ուժերի մարտունակության մակարդակը և կազմակերպվածությունը գոհացնող չէ, ինչի ուղիղ պատասխանատուն Արտակ Դավթյանն է։
«Բացի այդ, Գլխավոր շտաբի պետը անցնում է Դավիթ Գալստյանի՝ Պատրոն Դավոյի նկատմամբ այս տարվա սկզբին հարուցված զենքի առուվաճառքի կոռուպցիոն քրեական գործով, և ինչպես տեղեկացրել էինք, առաջիկայում նրա կարգավիճակը գործով վկայից փոխարինվելու է հավանաբար մեղադրյալով։ Չի բացառվում՝ Արտակ Դավթյանն անգամ կալանավորվի շուտով: Նաև դրա համար է, որ Դավթյանին փոխարինելու քաղաքական որոշում է կայացվել»,– նշված է հոդվածում:
Ո՞վ կփոխարինի Սուրեն Պապիկյանին փոխվարչապետի պաշտոնում. «Հրապարակը» տեղեկություններ ունի
Հիշեցնենք` «Հրապարակ» թերթն ավելի վաղ հայտնել էր, որ ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետին մեղադրանք են առաջադրել «անորակ հրթիռների» գործով, սակայն խափանման միջոց չի ընտրվել։
«Անորակ հրթիռների» գործով մինչ այդ անցնում էին 4 անձ՝ ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, զենքի մատակարարմամբ զբաղվող գործարար Դավիթ Գալստյանը, 2009-ից մինչև 2019-ը ավիացիայի պետ-վարչության պետի պաշտոնը նախկինում զբաղեցրած գեներալ-մայոր Ավետիք Մուրադյանը, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Ստեփան Գալստյանը։
Սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։
Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։
Չարաշահումներ COVID-19-ի դեմ պատվաստման գործընթացքում․ ձերբակալվել է 3 բուժաշխատող
Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ից Տոնոյանն ու Գալստյանը կալանավորված են։