«Ռուսկիե վիտյազի» խումբը շոու կցուցադրի Երևանի երկնքում

Ցանկացողները կարող են օդաչուների զարմանահրաշ հնարքներին հետևել «Էրեբունի» օդանավակայանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. «Ռուսկիե վիտյազի» ավիացիոն խումբը, որն արդեն 31 տարվա պատմություն ունի, այս կիրակի ցուցադրական ելույթ կունենա Երևանում։
Շոուն կմեկնարկի 13։00-ին։ Մուտքն ազատ է։
Նշենք, որ «Ռուսկիե վիտյազի» անվանումը հորինել են խմբի առաջին կազմում ընդգրկված օդաչուները։ Այդ անվանումն առաջին անգամ հնչել է արտասահմանում Լեհաստանի Պոզնան քաղաքում անցկացված ավիաշոուի ժամանակ՝ խմբի կազմավորումից չորս ամիս անց։
Ավիախումբն իր հմտությունները ցուցադրել է Մեծ Բրիտանիայում, Կանադայում, Սլովակիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Մալայզիայում, Լեհաստանում, Բելգիայում, Թուրքմենստանում, Չինաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Բելառուսում, Ֆինլանդիայում, Բահրեյնում:
Ռուսական ՍՈւ-30ՍՄ-ի օդաչուները հիացրին ավիաշոուի մասնակիցներին. տեսանյութ
«Ռուսկիե վիտյազի» ավիախումբը Ռուսաստանում և արտասահմանում կազմակերպվող ավիատեխնիկայի խոշորագույն ցուցադրությունների, շքերթների և ռազմահայրենասիրական ակցիաների մշտական մասնակիցներից է: