ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ռուսաստանում բացասաբար են վերաբերվում ԱՄՆ-ի կողմից ձմեռային օլիմպիական խաղերի հնարավոր դիվանագիտական բոյկոտին։ Այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ինչպե՞ս ենք վերաբերվում հնարավոր բոյկոտին։ Բացասական», - ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ Սպիտակ տան վարչակազմը քննարկում է առաջիկա ձմեռային օլիմպիադայի դիվանագիտական բոյկոտի հնարավորության հարցը:
Ձմեռային օլիմպիական խաղերը կանցկացվեն 2022 թվականի փետրվարի 4-20-ը Պեկինում: