Պապարացիները կրկին «բռնացրել» են Քիմին ու Փիթին. նրանք քայլել են իրար ձեռք բռնած

Քիմ Քարդաշյան
Զույգը զբոսնել է Քարդաշյանի մոր տան մոտակայքում, մեկ օր առաջ հենց այդ տանն են նշել Փիթի 28-րդ տարեդարձը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանին պապարացիները կրկին լուսանկարել են հայտնի դերասան ու կատակերգու Փիթ Դևիդսոնի հետ։
Նրանք զբոսնելիս են եղել Քարդաշյանի մոր` Քրիս Ջեների տնից ոչ հեռու, որը գտնվում է Փալմ Սփրինգսում։ Այդ տանը 1 օր առաջ նրանք նշել են Փիթի 28-րդ տարեդարձը։
Քիմն ու Փիթը
Նշենք, որ պապարացիները Քիմին ու Փիթին հոկտեմբերի 31-ին «բռնացրել» էին Կալիֆոռնիայի ատրակցիոնների այգում։
«Ես ուզում եմ, որ մենք միասին լինենք». Քանյե Ուեսթը` Քիմի հետ հարաբերությունների մասին
Հիշեցնենք` Քիմ Քարդաշյանը Քանյե Ուեսթի հետ յոթ տարվա ամուսնությունից հետո 2020թ․-ի փետրվարին ապահարզանի դիմեց։ Զույգը խաղաղ բաժանվեց, ամուսնական պայմանագրի պայմանները ոչ ոք չվիճարկեց։
Քիմ Քարդաշյանն Աֆղանստանի կանանց ֆուտբոլի հավաքականին տեղափոխել է Լոնդոն