ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը նահանջել է Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) դասակարգման աղյուսակում։
Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը 92-րդ տեղում է։ Նախորդ երկու ամիսներին Հայաստանը 89-րդ տեղում էր։
Առաջին տասնյակում են Բելգիան, Բրազիլիան, Ֆրանսիան, Անգլիան, Արգենտինան, Իտալիան, Իսպանիան, Պորտուգալիան, Դանիան ու Նիդերլանդները։