ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի Էրզրում նահանգում տեղի ժամանակով 15.40-ին 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։
Ինչպես հաղորդում է «Անադոլու» գործակալությունը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է երկրիմակերևույթից 5,18 կիլոմետր խորության վրա։
Էրզրումի նահանգապետը «Անադոլուին» հայտնել է, որ իրենք հաղորդում են ստացել երկրաշարժի հետևանքով մի քանի գյուղերում ավերածությունների մասին։ Բայց զոհեր և վիրավորներ մասին դեռ տեղեկություններ չունեն։
Մեկ այլ գործակալությունն էլ ներկայացրել է երկրաշարժի հետևանքով առաջացած քարաթափումը։
Աղետի գոտի փրկարարական ուժեր են մեկնել։