ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի – Sputnik. Երևանում շարժական պատվաստումային խմբերն այսօր և վաղը կաշխատեն հատուկ ժամանակացույցով։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Նոյեմբերի 19-ին խմբերը կլինեն «Հայաստան» կինոթատրոնի հարակից այգում (12։00-15։00), Սասունցի Դավիթ արձանի մոտակա հրապարակում (10։30-15։00), Նուբարաշենի 11 փողոցի 6-րդ շենքի բակում գտնվող տաղավարի մոտ (11։00-14։00)։
Նոյեմբերի 20-ին նրանք կգտնվեն մետրոյի «Շենգավիթ» կայարանի հարակից տարածքում (11։00-14։00), Գորգիսյանի անվան դպրոցի հարակից պուրակում (11։00-14։00), Դավիթաշենի այգու տարածքում (11։00-15։00), ինչպես նաև շրջանցիկ թունելի տարածքում «Ձորակ» խնամքի կենտրոնի մոտ (11։00-14։00)։
Նշենք, որ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստում են «Moderna» ընկերության, ինչպես նաև «Սպուտնիկ V», «AstraZeneca», «Sinopharm», «Coronavac» պատվաստանյութերով։