ԵԱՏՄ-ն էներգիայի կուտակիչների թողարկման ծրագիր կիրականացնի. Ղազախստանի վարչապետ

Ասկար Մամին
2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` ԵԱՏՄ երկրներում արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալը գերազանցել է 620 միլիարդ դոլարը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) ձեռնամուխ կլինի վերականգնվող էներգիայի հզորությունների ստեղծման և էներգիայի կուտակիչների թողարկման ծրագրին: Տեղեկությունը հայտնեց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն այսօր Երևանում ընթացող Եվրասիական միջկառավարական խորհրդի ընդլայնված կազմով նիստում։
Մամինը նշեց, որ այս ծրագիրը մինչև 2025 թվականը արդյունաբերական կոոպերացիայի ընդհանուր ռազմավարության մի մասն է:
ԵԱՏՄ-ում հաստատվել է մետաղագործական ձեռնարկությունները հումքով ապահովելու ծրագիրը
Ղազախստանի կառավարության ղեկավարը հայտնեց, որ 2021 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով` Միության երկրներում արդյունաբերական արտադրության ընդհանուր ծավալը գերազանցել է 620 միլիարդ դոլարը, ինչը 5 տոկոսով ավելի է, քան 2020 թվականին:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը Երևանում անցկացվում է նոյեմբերի 18-19-ը։
Հայաստանի առևտուրը ՌԴ-ի հետ աճել է 27%-ով, Ղազախստանի հետ՝ գրեթե 90%-ով. Փաշինյան
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: