ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ կրկին թարմացրել է պատմական մինիմումը, վկայում են փոխարժեքի մասին տվյալները:
Լիրայի նկատմամբ դոլարի փոխարժեքն այսօր հասել է մինչև 10,98 լիրա մեկ դոլարի դիմաց, ինչը նոր հակառեկորդ է։ Դրանից հետո թուրքական արժույթը մի փոքր ամրապնդվել է, Մոսկվայի ժամանակով 12.30-ի դրությամբ այն կազմել է 10,77 լիրա մեկ դոլարի:
Թուրքիայի կենտրոնական բանկը հոկտեմբերի վերջին որոշում էր կայացրել նվազեցնել տոկոսադրույքը` 18 տոկոսից մինչև 16 տոկոս` թուրքական լիրայի փոխարժեքի ռեկորդային անկման ֆոնին, որից հետո լիրայի անկում է սկսվել:
Լիրան սկսել է կտրուկ էժանանալ հոկտեմբերի կեսերից Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանով Կենտրոնական բանկի երեք բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում ՝ ղեկավարի երկու տեղակալների պաշտոնանկությունից հետո։
Ինչպես ՌԻԱ Նովոստիին հայտնել է EKO Faktoring ընկերության ֆինանսական տնօրեն Արդա Թունջան, ԿԲ դրամավարկային քաղաքականության խորհրդի նիստում սեպտեմբերին աշխատանքից հեռացված բոլոր երեք անձինք դեմ են քվեարկել տոկոսադրույքի նվազեցմանը: Նրա խոսքով՝ Թուրքիայի ԿԲ-ն կորցրել է անկախությունը, և լիրան կշարունակի անկում ապրել։ Էրդողանը կողմ է տոկոսադրույքների նվազեցմանը՝ պնդելով, որ գնաճը պայմանավորված է բարձր տոկոսադրույքներով։