«Ծնունդդ շնորհավոր, իմ կես, իմ սեր»․ Արփի Գաբրիելյանը տոնում է ծննդյան 32-րդ ամյակը

Ճանաչված երգչի շնորհավորանքներին են միացել նաև զույգի երկրպագուներն ու Արփիին մաղթել երջանկություն ու երկար տարիների կյանք։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Դերասանուհի, երգչուհի Արփի Գաբրիելյանն այսօր տոնում է ծննդյան 32-րդ տարեդարձը։ Այդ առթիվ նրա ամուսինը՝ երգիչ, դերասան Միհրան Ծառուկյանը ընտանեկան լուսանկար է հրապարակել Instagram-ի իր էջում ու շնորհավորել սիրելիին։ «Ծնունդդ շնորհավոր, իմ կես, իմ սեր»,– գրել է Միհրանը։
Երգչի շնորհավորանքներին են միացել նաև զույգի երկրպագուներն ու Արփիին մաղթել երջանկություն ու երկար տարիների կյանք։
Նշենք, որ 2 տարի առաջ Արփիի 30-ամյակի նախօրերին` երևանյան մենահամերգի ժամանակ, Միհրանն ամուսնության առաջարկություն արեց նրան։ Զույգն ամուսնացավ 2019 թվականի դեկտեմբերի 14-ին: Հարսանիքին ներկա էին միայն զույգի մտերիմները։
2020թ–ի հուլիսի 4–ին լույս աշխարհ եկավ նրանց առաջնեկը՝ Ռոբերտը։