«Սերյոգան ինձ ձեռքերի վրա է տանում»․ Գոհար Ավետիսյանը նոր լուսանկարներ է հրապարակել

Գոհար Ավետիսյան
Ճանաչված դիմահարդարը շարունակում է նիհարել ու զարմացնել երկրպագուներին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանաբնակ դիմահարդար Գոհար Ավետիսյանը, որն այս օրերին ամուսնու՝ Սերգեյի հետ հանգստանում էԴուբայում, Instagram-ի իր էջում նոր լուսանկարներ է հրապարակել ու պարծեցել կազմվածքով։

«Այս քաղաքը չի ուզում բաց թողնել մեզ։ Վերջ, աղջիկներ, հիմա Սերյոգան ինձ ձեռքերի վրա է տանում»,– գրել է դիմահարդարը։

Նրա էջի հետևորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են շռայլել զույգի հասցեին։
«Այ քեզ գեղեցկություն։ Գոհար, ինչպիսի կամքի ուժ, հպարտանում եմ քեզնով։ Շատ սիրուն զույգ եք»,-գրել են նրանք։
Ավելի վաղ դիմահարդարը լողազգեստով լուսանկար էր հրապարակել` ցուցադրելով բարեմասնությունները։
Գոհարը նաև տեսանյութ էր հրապարակել, որում երևում է`ինչ տեսք ուներ նախկինում
Դուք տաղանդ եք. Գոհար Ավետիսյանը կրկնօրինակել է «Ավատար» ֆիլմի հերոսուհուն` Նեյիտիրին
Հիշեցնենք` Գոհար Ավետիսյանը արմատներով Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից է, նրա ընտանիքը Մոսկվա է տեղափոխվել, երբ նա ընդամենը մեկ տարեկան է եղել։ Նա հավասարապես սիրում է թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանը։ Գոհարը դիմահարդարման իր վարպետությամբ բառացիորեն գրավել է Մոսկվան։ Կոսմետիկ նյութերով սկսել է աշխատել դեռ 11-12 տարեկանում։
«Ասեք, որ շքեղ է». Գոհար Ավետիսյանը շպարել է Օլգա Բուզովային
16 տարեկանում ընդունվել է Ռուսաստանի ժողովրդական տնտեսության և պետծառայության ակադեմիայի տնտեսագիտության ֆակուլտետ։ Դեռ առաջին կուրսում սկսել է շպարել բոլոր ընկերուհիներին ու ծանոթներին։ Սիրելի զբաղմունքը վերածվել է աշխատանքի, նա ստիպված է եղել թողնել ուսումը։