Քերոբյանը ներկայացրել է գյուղատնտեսության անկման պատճառները

Նախարարը հիշեցրել է, որ ոռոգման համակարգի բարեկարգումերի արդիականացումը կառավարության ծրագրի կարևոր կետերից է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գյուղատնտեսական ոլորտում այս տարի գրանցված մեծ անկումը պայմանավորված է գյուղմթերքի գնաճով ու ոռոգման համակարգերի վատ վիճակով։ Այսօր կառավարւթյան նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսպես մեկնաբանեց գյուղատնտեսության 1.5 տոկոսանոց անկումը նախորդ տարվա համեմատ։
Որոնք են դրամի արժեզրկման պատճառները, և ինչպես կանխել հետագա անկումը. Ճզմաչյանի դիտարկումը
«Անկման ամենակարևոր ֆակտորը, իհարկե, եղել է սննդամթերքի գների բարձր աճը, որով ճշգրտվում են գյուղոլորտի արդյունքների նոմինալ թվերը։ Նոմինալ 13 տոկոս աճը սննդամթերքի գների բարձր աճի ֆոնին ճշգրտվել ու ստացվել է 1.5 տոկոս անկում»,– ասաց Քերոբյանը։
Ըստ նրա, գյուղոլորտի անկման հետ շատ մեծ կապ ունի նաև ոռոգման համակարգի վատ աշխատանքը։
Նախարարը հիշեցրեց, որ ոռոգման համակարգի բարեկարգումերի արդիականացումը կառավարության ծրագրի կարևոր կետերից է։
ՌԱԴԻՈ
ՀՀ–ում խոզի մսի արտադրության ծավալների անկումը կմեծանա. մասնագետը լուծում է առաջարկում
«Հուսով եմ, որ մենք առաջիկայում կկարողանանք մեր հյուծված ոռոգման համակարգերը էապես լավացնել»,– ասաց նա։
Հիշեցնենք` Հայաստանում գյուղատնտեսական արտադրանքն 2020թ–ի 9 ամիսների կտրվածքով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 1.5 տոկոսով նվազել է, ընդ որում, միայն բուսաբուծության ծավալը նվազել է 2.4 տոկոսով:
Երաշտն ու խոտի սակավությունը հանգեցրել է նաև անասնաբուծության ծավալների կրճատման։ Պաշտոնական վիճակագրության համաձայն, անասնաբուծությունը 2020թ–ի համեմատ 2021թ-ի հունվար-սեպտեմբերի ամիսներին կրճատվել է 0.4 տոկոսով։ Նշենք, որ որոշ տվյալներով կենտրոնական ոռոգման համակարգերը շուրջ 70-80 տոկոս կորուստ ունեն։