Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության կոլեգիայի ընդլայնված նիստում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենակարևոր հայտարարությունները:
Պուտինը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների մասին
Բրյուսելում պետք է հասկանան, որ ռազմաքաղաքական լարվածության նվազումը համապատասխանում է ոչ միայն ռուսական շահերին, այլև ամբողջ Եվրոպայի և ամբողջ աշխարհի շահերին։ Դիվանագետին անիմաստ, առանց բացատրության արտաքսեցին, հետո նեղանում են, որ մենք փակել ենք նրանց առաքելությունը Ռուսաստանում։ Ինչի՞ց են նեղանում։ Դա նրանց նախաձեռնությունն է, նրանք իրենց ձեռքերով են արել դա և հետո մեղավորնե՞ր են փնտրում։
Արևմուտքի կողմից «կարմիր գծերի» անտեսման մասին
Ինչ վերաբերում է Սև ծովին, դա ընդհանրապես դուրս է գալիս որոշակի շրջանակներից։ Մեր պետական սահմանից քսան կիլոմետր հեռավորության վրա ռազմավարական նշանակության կործանիչներ են թռչում, իսկ դրանք, ինչպես հայտնի է, շատ լուրջ զինված են։
Մենք մշտապես մեր մտահոգություններն ենք հայտնում այս կապակցությամբ, խոսում ենք «կարմիր գծերի» մասին, բայց հասկանում ենք, որ մեր գործընկերները շատ յուրահատուկ են, և, մեղմ ասած, մակերեսային են վերաբերվում մեր բոլոր նախազգուշացումներին։
Արևմտյան գործընկերների, այդ թվում՝ ԱՄՆ-ի հետ մեր հարաբերությունները պարզապես եզակի էին, գրեթե դաշնակցային։ ՆԱՏՕ-ի՝ դեպի արևելք ընդլայնման վերաբերյալ մեր մտահոգություններն ու նախազգուշացումներն ուղղակի անտեսվեցին։ Դե, հիմա տեսնենք, թե որտեղ են գտնվում ՆԱՏՕ-ի բլոկի ռազմական ենթակառուցվածքները մեր սահմանների մոտ։
ՌԴ-ից դիվանագիտական սեփականություն են վերցրել, բայց խոսել չեն ուզում
Մեր սեփականությունը առգրավվել է ԱՄՆ-ում՝ խախտելով միջազգային բոլոր նորմերն ու կանոնները, բոլորը՝ կոպտորեն խախտելով։ Պարզապես խլել են սեփականությունը, և ու՞ր է Վիեննայի կոնվենցիան։ Եվ նույնիսկ այդ թեմայով խոսել չեն ուզում։ Նույնիսկ տարօրինակ է, թվում էր, թե քաղաքակիրթ է այն աշխարհը, որում ապրում ենք։ Այնքան էլ նման չէ։
Լեհական իշխանությունների արձագանքը՝ սահմանային ճգնաժամին
Եկեք տեսնենք, թե լեհ ուժայիններն ինչպես են իրենց պահում սահմանին։ Չէ՞ որ ինտերնետից եք օգտվում, հեռուստացույց եք դիտում։ Երեխաների վիճակը շատ ցավալի է, փոքրիկ երեխաներ են․․․Բայց ոչ` արցունքաբեր գազ են կիրառում, նռնակներ են նետում։ Գիշերը սահմանի երկայնքով ուղղաթիռներ են թռչում, ազդանշաններն են միացնում․․․
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած իրադարձությունների մասին
Մեկ տարի առաջ Ռուսաստանի ակտիվ միջնորդական ջանքերի շնորհիվ կանգնեցվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, սակայն վերջերս հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած փոխհրաձգությունները ցույց տվեցին, որ այս տարածաշրջանում իրավիճակը դեռ մինչև վերջ չի հանդարտվել։ Այս պայմաններում մեծանում է ռուսական դիվանագիտության դերը վիճելի հարցերի կարգավորման, կոմունիկացիաների ապաշրջափակման և տնտեսական կապերի վերականգնման համար։ Կայունության ապահովման համար խիստ պահանջված են ռուսական խաղաղապահ զորախմբի ջանքերը՝ որպես հրադադարի ռեժիմի և խաղաղ բնակչության անվտանգության երաշխավոր։
Մեզ մոտ ստեղծվել է համապատասխան միջպետական հանձնաժողով՝ փոխվարչապետների մակարդակով։ Այն աշխատում է, և, իմ կարծիքով, հեռանկարները վատը չեն։ Իրապես տարածաշրջանի բոլոր երկրները, ներառյալ Ռուսաստանը, շահագրգռված են խնդրի երկարաժամկետ կարգավորմամբ։
Ուկրաինայի ճգնաժամը հեռու է հանգուցալուծումից
Գերմանիան և Ֆրանսիան չեն վիճարկում Մինսկի համաձայնագրերի նշանակությունը, բայց իրականում տեղի են տալիս «Կիևի ապամոնտաժման կուրսին»։ Դա բանակցությունները փակուղի է տանում: Արևմուտքը սրում է իրավիճակը Դոնբասում՝ Ուկրաինային թռչող սպառազինություն մատակարարելով և Սև ծովում զորավարժություններ անցկացնելով։
Կորոնավիրուսի մասին
Կորոնավիրուսի համավարակը լրջորեն խաթարել է կյանքի բնականոն ընթացքն ամբողջ աշխարհում: Կուզենայի ընդգծել, որ չնայած ձեռնարկված միջոցներին՝ համավարակը հաղթահարված չէ։ Հավանական է, որ հիվանդության նոր ալիքներ տարածվեն և դրանցից մեկուսանալ առանձին երկրում չստացվի։