Մի բան այն չէ. Մխիթարյանը կհեռանա՞ «Ռոմայից»

Հայազգի ֆուտբոլիստը դժգոհ է խաղադաշտում իրեն տրված խնդիրներից, քանի որ չի կարողանում առավելագույն օգուտ տալ թիմին։
Sputnik
Երևան, 18 նոյեմբերի – Sputnik․ Չնայած այս ամռան սկզբին «Ռոմայի» հետ պայմանագրի երկարաձգմանը՝ Հենրիխ Մխիթարյանի ապագան Իտալիայի մայրաքաղաքում անորոշ է մնում: Այս մասին գրում է Romapress.net-ը։
Վկայակոչելով իտալական մեկ այլ պարբերականի՝ Corriere dello Sport-ին, նշվում է, որ Մխիթարյանը դժգոհ է այն խնդիրներից, որոնք իրեն առաջադրում են խաղադաշտում, և որոնց պատճառով նա չի կարող իր ներդրումն ունենալ հարձակման գործում: Այս մրցաշրջանում A Սերիայի 11 հանդիպումներում նա կատարել է ընդամենը 2 փոխանցում, դարձել 2 գոլի հեղինակ։
Պահերը վատ ենք իրացնում. Մոուրինյոն քննադատել է Մխիթարյանին
Պարբերականն ընդգծում է, որ 32-ամյա ֆուտբոլիստը լավ հայտնի է ռուսաստանյան մի շարք ակումբներում, և, ի վերջո, կարող է քննարկել վեց ամիս առաջ «Ռոմայի» հետ կնքած պայմանագիրը խզելու հնարավորությունը: