ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Երևանի մետրոյի կայարաններից մեկում գտնվող 18-ամյա տղայի մոտ հայտնաբերվել է թմրանյութ, կռփազենք և դանակ։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանությունը։
Նոյեմբերի 17-ին ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ոստիկանները մետրոյի կայարաններից մեկի նախասրահում հայտնաբերել ու կասկածանքով բաժին բերման են ենթարկել մի երիտասարդի։
«Կոտայքի մարզի Քանաքեռավան գյուղի 18-ամյա բնակչի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված, նույն զանգվածի հետքերով կաթուցիչ, կռփազենք ու գաղտնի փականով դանակ։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ հայտնաբերվածը թմրանյութ է»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշանակվել են փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։