Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ

Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի անդամ
Ընտրությանը ներկայացված է եղել ևս 3 երկրի` Լիտվայի, Ուկրաինայի և Ադրբեջանի թեկնածությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Հայաստանն առաջին անգամ ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործադիր խորհրդի (ԳԽ) անդամ՝ 2021-2025 թթ․ ժամանակահատվածի համար։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ Ընտրությունը եղել է նոյեմբերի 17-ին Փարիզում ընթացող ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի ընթացքում:
Վտանգված հուշարձանների պահպանություն. Երևանում ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո ամբիոն կբացվի
«Արևելաեվրոպական երկրների տարածաշրջանային խմբին Գործադիր խորհրդի ընտրություններում հատկացված 3 թափուր տեղի համար ներկայացված էր 4 երկրի՝ Հայաստան, Լիտվա, Ուկրաինա և Ադրբեջան, թեկնածությունները: Փակ գաղտնի քվեարկության արդյունքում Հայաստանը, ստանալով առավելագույն 146 ձայն, առաջին տեղով ընտրվել Գործադիր խորհրդի կազմում»,– նշում են արտաքին քաղաքական գերատեսչությունից։
Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին անդամակցում է 1992 թվականից։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին էլ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանի բացման նիստում Արևելաեվրոպական տարածաշրջանային խմբից համաժողովի փոխնախագահ էր ընտրվել Հայաստանը։