Հայաստանի և Ադրբեջանի շախմատի հավաքականների խաղն ավարտվեց ոչ–ոքի

Երկու թիմերն էլ ունեն 9 միավոր և կիսում են ընթացիկ 2-3-րդ տեղերը։
Sputnik
Երևան, 18 նոյեմբերի – Sputnik․ Սլովենիայում անցկացվող շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը մրցեց Ադրբեջանի հավաքականի հետ։ Գրանցվեց ոչ– ոքի՝ 2։2։
Հայաստան-Ադրբեջան հանդիպում․ովքե՞ր կմրցեն շախմատի Եվրոպայի թիմային առաջնությունում
Գաբրիել Սարգսյանը (2664) սևերով ոչ–ոքի խաղաց Շահրիյար Մամեդյարովի (2765), Հայկ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763), Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։
Ռոբերտ Հովհաննիսյանի (2622) և Ռաուֆ Մամեդովի (2673) պարտիայում սևերով հանդես եկած հայ գրոսմայստերը վաստակեց կես միավոր։
Շախմատի ԵԱ․ Հայաստանի հավաքականը հաղթեց Ֆրանսիային
Հավելենք, որ երկու թիմերն էլ ունեն 9 միավոր և կիսում են ընթացիկ 2-3-րդ տեղերը։
Առաջատարը Ռուսաստանն է՝ 10 միավոր։