ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Շախմատի Եվրոպայի թիմային առաջնության 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը կմրցի Ադրբեջանի հավաքականի հետ։
Սլովենիայում անցկացվող առաջնության 6-րդ տուրը կկայանա այսօր՝ Երևանի ժամանակով 18։00-ին։ Արդեն հայտնի է, թե որ թիմերից ինչ մասնակիցներ կխաղան։
Մասնավորապես, Գաբրիել Սարգսյանը (2664) սևերով կմրցի Շահրիյար Մամեդյարովի հետ (2765), Հայկ Մարտիրոսյանը (2624) սպիտակներով՝ Թեյմուր Ռաջաբովի (2763) հետ, Ռոբերտ Հովհաննիսյանը (2622) սևերով կմրցի Ռաուֆ Մամեդովի (2673)հետ, Սամվել Տեր-Սահակյանը (2615) սպիտակներով՝ Նիջաթ Աբասովի (2634) հետ։
Նշենք, որ 5 տուրից հետո Հայաստանը վաստակել է 8 միավոր և Ռուսաստանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Հունգարիայի ու Նիդեռլանդների հետ բաժանում է 1-6-րդ տեղերը։
Առաջնությունում կանցկացվի 9 տուր։ Մրցաշարը կավարտվի նոյեմբերի 21-ին։