Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցը կկրի Իսրայել Միլիտոսյանի անունը

ՀՀ կառավարությունն ընդառաջել է մարզադպրոցի մանկավարժական կոլեկտիվի խնդրանքին ու հաստատել մանկավարժական խորհրդի 2021 թվականի հունիսի 23-ին կայացրած որոշումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Գյումրու ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցն այսուհետ կկրի ԽՍՀՄ և ՀՀ սպորտի վաստակավոր վարպետ, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող, օլիմպիական չեմպիոն, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների հաղթող և մրցանակակիր Իսրայել Միլիտոսյանի անունը։
Որոշումն ընդունվել է այսօր ՀՀ կառավարության նիստում` հիմք ընդունելով ծանրամարտի մանկապատանեկան մարզադպրոցի մանկավարժական խորհրդի 2021 թվականի հունիսի 23-ին կայացրած որոշումը` դպրոցը Միլիտոնյանի անվամբ անվանակոչելու վերաբերյալ:
Գորիսում հիմնանորոգված մարզադպրոց է բացվել
Նշենք, որ Իսրայել Միլիտոնյանը մարզադպրոցի հիմնադրման օրվանից մինչև օրս մարզադպրոցի տնօրենն է, ՀՀ և ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ։
Միլիտոնյանը օլիմպիական չեմպիոն է (1992), ծանրամարտի աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է, աշխարհի կրկնակի ռեկորդակիր, սպորտի վաստակավոր վարպետ: