Երևանը դիմավորում է ԵԱՏՄ երկրների ղեկավարներին. «Զվարթնոցի» անցուդարձը` լուսանկարներում

ԵԱՏՄ երկրների ղեկավարները կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ փոխադարձ առևտրի կազմակերպումը։
Sputnik
1 / 22

Օդանավակայանի աշխատակիցները պատրաստում են կարմիր գորգը

2 / 22

«Զվարթնոցը» պատրաստվում է ընդունել հյուրերին

3 / 22

«Զվարթնոց» օդանավակայանը սպասում է բարձրաստիճան հյուրերին (18 նոյեմբերի, 2021թ.). Երևան

4 / 22

Ղրղզստանի պատվիրակության ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

5 / 22

Ղրղզստանի կառավարության ղեկավար Ակիլբեկ Ժապարովը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով

6 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Ղրղզստանի վարչապետ Ակիլբեկ Ժապարովին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով

7 / 22

Բելառուսի Հանրապետության կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

8 / 22

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն իջնում է ինքնաթիռից

9 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորել է Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոյին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով

10 / 22

Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկո

11 / 22

Ռուսաստանի պատվիրակության կառավարայկան ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

12 / 22

Հայաստանյան դիվանագետներն օդանավակայանում դիմավորում են Ռուսաստանի կառավարության պատվիրակությանը

13 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյան

14 / 22

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` «Զվարթնոց» օդանավակայանում

15 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորում է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով

16 / 22

ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը «Զվարթնոցում» դիմավորում է հայրենակիցներին

17 / 22

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը` «Զվարթնոց» օդանավակայանում

18 / 22

Ղազախստանի Հանրապետության կառավարական ինքնաթիռը վայրէջք է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում

19 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՀՀ–ում Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևը «Զվարթնոց» օդանավակայանում

20 / 22

Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինն իջնում է ինքնաթիռից «Զվարթնոց» օդանավակայանում

21 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորում է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինին

22 / 22

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը դիմավորում է Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինին, որը Հայաստան է ժամանել Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին մասնակցելու նպատակով

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր` նոյեմբերի 18–ին, ժամանել են Երևան` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերին։
Նիստերը կանցկացվեն նոյեմբերի18-19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հայաստանյան ընկերությունը միանում է ԵԱՏՄ–ում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությանը
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։ Դրան մասնակցել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Այն ժամանակ բարձրացվեց ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: