ԵԱՏՄ-ի երկրների վարչապետները կժամանեն Երևան

ԵԱՏՄ երկրների կառավարությունների ղեկավարներն այսօր Երևան կժամանեն: Նրանք կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում՝ փոխադարձ առևտրի կազմակերպումը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի - Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստերը Երևանում կանցկացվեն նոյեմբերի 18-19-ին՝ օրվա երկրորդ կեսին:
Սկզբում նեղ, ապա ընդլայնված կազմով մասնակիցները կքննարկեն ինտեգրացիոն գործընթացների զարգացմանն ու ամրապնդմանը վերաբերող հարցեր:
Հայաստանյան ընկերությունը միանում է ԵԱՏՄ–ում քաղաքացիական ինքնաթիռների արտադրությանը
ԵԱՏՄ երկրների վարչապետները կքննարկեն ԵԱՏՄ մետաղագործական ձեռնարկությունների հումքային ապահովման և ռազմավարական կարևորություն ունեցող դեղերով և բժշկական կիրառման համար դեղագործական նյութերով Միության պետությունների ապահովվածության բարձրացման միջոցառումների ծրագիրը:
Օրակարգում են նաև ԵԱՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի վիճակի, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների, փոխադրումներին հետևելու համար ԵԱՏՄ-ում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագրի վրա աշխատանքի, ԵԱՏՄ կենսաբանական անվտանգության մասին հարցերը:
Մետաղի ջարդոն և պլաստիկ. ինչ են անում ՀՀ-ն ու ԵԱՏՄ այլ երկրները «կանաչ» տնտեսության համար
Եվրասիական միջկառավարական խորհրդի նախորդ նիստը տեղի է ունեցել օգոստոսին Ղրղզստանում։ Դրան մասնակցել է նաև Նիկոլ Փաշինյանը: Այն ժամանակ բարձրացվեց ԵԱՏՄ շրջանակում էներգակիրների ընդհանուր շուկայի ստեղծման հարցը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության անդամներն են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: