ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի – Sputnik. Եվրասիական միջկառավարական խորհուրդը կքննարկի ԵԱՏՄ պետությունների միջև արտաքին առևտրում ապրանքների հետագծելիության նոր մեխանիզմները։ Երևանում մեկնարկած նիստի ժամանակ այդ մասին հայտարարեց Ղազախստանի վարչապետ Ասկար Մամինը։
Որպես ԵԱՏՄ-ում նախագահող երկրի ներկայացուցիչ՝ նա հիշեցրեց, որ պատվիրակները պատրաստվում են քննարկել առևտրի պայմանների պարզեցումը, այդ թվում՝ ապրանքների հետագծելիության նոր ուղիները, ինչպես նաև էլեկտրոնային առևտրի զարգացումը:
Նիստի ընթացքում կներկայացվի բեռնատար մեքենաներում նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը, որը թույլ կտա հետևել բեռների տեղաշարժին և կարագացնի փոխադրումները:
Կխոսվի նաև սննդամթերքի անվտանգության վերաբերյալ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերում փոփոխություններ կատարելու աշխատանքների մասին:
Հիշեցնենք, որ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը մեկնարկել է այսօր, կշարունակվի նաև վաղը։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: