«Ոչ բոլոր գնահատականներն ենք հրապարակային տալիս». Զախարովան` արցախյան միջադեպերի մասին

Մարիա Զախարովա
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի խոսքով` Ռուսաստանը կատարում է իր միջնորդական աշխատանքը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղության հասնելն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ մեկնաբանել է Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպը՝ պարզաբանելով, որ Մոսկվան ոչ բոլոր գնահատականներն է հրապարակային տալիս:
Խոսքը վերաբերում է նոյեմբերի 8-ին Շուշիի մերձակայքում ադրբեջանցի զինվորի կողմից սպանված Մարտիկ Երեմյանի եղբորը։ Նոյեմբերի 13-ին նա մոտեցել էր Շուշիի պաշտպանական հենակետին ու նռնակ նետել: Բացի այդ, վերջին մեկ ամսվա ընթացքում ադրբեջանական դիպուկահարի արձակած կրակոցից Արցախի խաղաղ բնակիչ էր սպանվել:
Զախարովան նշել է, որ Մոսկվան աշխատում է յուրաքանչյուր կոնկրետ երկրի հետ ինչպես երկկողմ խողովակներով, այնպես էլ կոլեկտիվ հանդիպումների ընթացքում:

«Ուստի կողմերին կոչ ենք անում զուսպ լինել ու թույլ չտալ, որ իրադարձություններն այդպես զարգանան։ Ոչ բոլոր գնահատականներ ենք հրապարակային տալիս: Շատ բաներ, որոնք ասվում են, կողմերին են ասվում։ Ելնում ենք այն բանից, թե ինչն ավելի արդյունավետ կլինի այս կամ այն իրավիճակում», - ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

Ինչ վերաբերում է հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակի սրմանը, Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանն անում է միջնորդի իր աշխատանքը, որի նպատակը տարածաշրջանում խաղաղության հասնելն է:
Ադրբեջանի քայլն ուղղված է ՀՀ տարածքային ամբողջականությանը. Գրիգորյանը` ԱՊՀ ԱԽՔ հանդիպմանը
«Տվյալ դեպքում մենք գիտենք, որ պետք էր շտապ միջոցներ ձեռնարկել, որպեսզի իրավիճակը չխորանա, այլ գա այն դիրքին, որից սկսվել էր էսկալացիան, որպեսզի այն խաղաղ հուն վերադառնա: Մենք պետք է դրա վրա կենտրոնանանք», - ասել է Զախարովան։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչն ընդգծել է, որ կոնկրետ միջոցներ են ձեռնարկվել իրավիճակի կայունացման համար, ինչով զբաղվում են պրոֆիլային գերատեսչություններն ու անձամբ Ռուսաստանի նախագահը:
ՄԽ-ն մտահոգված է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով. որտե՞ղ են համանախագահները