ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայում ձերբակալվել է Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզի սպանության մեջ հերթական կասկածվողը։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայիթիի ԱԳ նախարար Կլոդ Ժոզեֆը։
Նա հայտնել է, որ հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկել Մևլութ Չավուշօղլուի հետ և շնորհակալություն է հայտնել Սամիր Խանդալին ձերբակալելու համար, որը կասկածվում է Հայիթիի նախագահի սպանության մեջ։
Թուրքական ԶԼՄ–ների տեղեկություններով՝ կասկածվողը ձերբակալվել է Ստամբուլի օդանավակայանում՝ ԱՄՆ–ից Հորդանան մեկնելու ճանապարհին։
Հիշեցնենք, որ հուլիսի 6-ի լույս 7-ի գիշերը Հայիթիի նախագահն իր նստավայրի վրա հարձակման ժամանակ մահացու վիրավորում է ստացել։
Հայիթիի քվեարկության ու միջկուսակցական հարաբերությունների հարցերով նախարարը հայտնել է, որ նախագահին սպանած վարձկանների ջոկատը 28 հոգուց է բաղկացած եղել, որոնցից 26–ը կոլումբիացիներ են, 2–ն՝ ամերիկացիներ։