Պատերազմից հետո անհետ կորած է համարվում 222 զինածառայող և 21 քաղաքացիական անձ. Մկրտչյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հայտնեց` մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի հոկտեմբեր ամսվա տվյալներով` 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց թիվը 3788-ն է, այդ թվում՝ 3712 զինծառայող և 76 քաղաքացիական անձ։ Այս մասին ԱԺ իր ելույթում հայտարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը:
«Անհայտ կորած է համարվում 222 զինածառայող և 21 քաղաքացիական անձ։ Ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40-ն է, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ»,–ասաց Մկրտչյանը։ Նրա խոսքով` մինչ օրս Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետություն է հանձնվել 114 զինծառայող և քաղաքացիական անձ։
Թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի. ՀՀ ՊՆ
Ինչ վերաբերում է վիրավորում ստացած զինծառայողների թվին, ապա սեպտեմբերի 15-ի տվյալներով` վիրավորվել ու ստացիոնար բուժում է ստացել 7888 անձ, նրանցից 1464-ը հաշմանդամության կարգ է ձեռք բերել։