Մասիս խոշորացված համայնքը ղեկավարի նոր պաշտոնակատար ունի

Դեկտեմբերի 5-ին Արարատի մարզում կկայանան ՏԻՄ ընտրություններ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետի որոշմամբ ՀՀ Արարատի մարզի Մասիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից։ Պաշտոնակատար է նշանակվել Սայեն Հայրապետյանը։ Վերջինս ծնունդով Մարմաշենից է, ծառայել է բանակում, աշխատել է ՊՆ–ում, մասնակցել է Արցախյան երեք պատերազմներին։
Նշանակվել է արտաքին գործերի փոխնախարար
Դեկտեմբերի 5-ին ՀՀ տարբեր մարզերում տեղի են ունենալու ՏԻՄ ընտրություններ, այդ թվում՝ Արարատի մարզի Մասիս խոշորացված համայնքում։ Սայեն Հայրապետյանը գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
ՀՀ Արարատի մարզի Մասիսի համայնքապետը 2016 թվականից Դավիթ Համբարձումյանն էր, ով նույնպես մասնակցելու է առաջիկա ՏԻՄ ընտրություններին «Դավիթ Համբարձումյան» դաշինքով։