Երկրին պոտենցիալ վտանգ ներկայացնող աստերոիդ է մոտենում

Տիեզերական գործակալության տվյալներով` երկնային մարմինը վայրկյանում 7,48 կմ արագությամբ կանցնի մեր մոլորակի կողքով նոյեմբերի 20-ին` 5.5 մլն կմ հեռավորության վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 նոյեմբերի – Sputnik. NASA–ի Մերձերկրային օբյեկտների ուսումնասիրության կենտրոնը հայտնում է Երկիր մոլորակի ուղղությամբ թռչող 2016 JG12 անվանումն ունեցող աստերոիդի մասին։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Երկիր մոլորակին հսկայական աստերոիդ է մոտենում
Աստերոիդն առաջին անգամ հայտնաբերել են 2016 թվականի մայիսի 3-ին։ Նրա տրամագիծը 83-190 մետր է։ Daily Star բրիտանական լրատվական պորտալը հաշվարկել է, որ այն «Լոնդոնի աչք» դիտանիվից մեծ է։
ՆԱՍԱ-ն աստերոիդների դեմ կամիկաձե սարք է փորձարկում
NASA–ի կայքում նշվում է, որ հետագա տասնամյակներում 2016 JG12 աստերոիդը բազմիցս անցնելու է Երկրի կողքով, բայց ոչ այսքան մոտ, ինչպես այս տարվա նոյեմբերին։