ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի իր գործընկեր Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի ժամանակ քննարկել է թուրք–ուկրաինական հարաբերությունների զարգացումը։ Թուրքիայի նախագահի վարչակազմի հաղորդագրությունը ներկայացնում է ՌԻԱ Նովոստին։
«Մեր նախագահը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, քննարկվել են թուրք–ուկրաինական հարաբերությունների զարգացման հարցեր և տարածաշրջանային խնդիրները», – ասվում է հաղորդագրության մեջ։
Ավելի վաղ Ուկրաինան և Թուրքիան նոր հարվածային անօդաչու թռչող սարքերի շարժիչների մատակարարման վերաբերյալ պայմանագիր են ստորագրել։