ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել դեպի Հայաստան

ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ֊ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը Հայաստանին մի շարք օգուտներ է տալու` օդային տրանսպորտի ոլորտում նոր հնարավորություններ կստեղծվեն, նոր ուղիղ օդային կապեր կհաստատվեն, տնտեսական օգուտներ էլ են սպասվում։ Նման հայտարարություն է տարածել քաղավիացիայի կոմիտեն` ներկայացնելով, թե ՀՀ-ԵՄ Ընդհանուր ավիացիոն գոտու մասին համաձայնագրի ստորագրման արդյունքում ինչ օգուտներ են ունենալու կողմերը։
Հայտնել էինք, որ Բրյուսելում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեին ու ԵՄ խորհրդում նախագահող Սլովենիայի ԱԳ պետքարտուղար Ստանիսլավ Ռասչանը ստորագրել են ՀՀ֊ԵՄ Ընդհանուր ավիացիոն համաձայնագիրը։
ՌԱԴԻՈ
Փոքր ավիացիան ծախսատար է, ուղևորներ չլինելու դեպքում ծախսերը կարող են չարդարացվել
«ԵՄ բոլոր ավիաընկերությունները կկարողանան ուղիղ չվերթեր իրականացնել ԵՄ ցանկացած կետից դեպի Հայաստանի ցանկացած օդանավակայան, և նույնը կգործի նաև հայկական ավիաընկերությունների համար։ Կվերացվեն Հայաստանի և ԵՄ-ի միջև թռիչքների բոլոր արգելքներն ու սահմանափակումները, իսկ բաց և արդար մրցակցության դրույթների պահանջներին համահունչ կերաշխավորվեն հավասար մրցակցային պայմաններ»,–նշված է քաղավիացիայի հաղորդագրության մեջ։
Ի դեպ, համաձայնագրի դրույթներին համահունչ՝ Հայաստանը պետք է շարունակի համապատասխանեցնել ՀՀ օրենսդրությունը ԵՄ ավիացիոն կանոնակարգին և չափանիշներին։