ԵԱՀԿ նախագահը ողջունում է Ռուսաստանի միջնորդությամբ հրադադարը

ԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդե. Արխիվային լուսանկար
Անն Լինդեն կողմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում խաղաղ գործընթացին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. ԵԱՀԿ նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն ողջունում է հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին նա գրել Twitter-ի իր էջում։
«Բանակցություններ վարեցի Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։ Ողջունում եմ Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հրադադարը ու դեէսկալացիայի կոչ եմ անում», - գրել է Լինդեն:
Մոսկվան կոչ է անում Երևանին ու Բաքվին զուսպ լինել․ ՌԴ ԱԳՆ
Նա ընդգծել է նաև, որ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շրջանակում խաղաղ գործընթացը:
Հիշեցնենք` նոյեմբերի 16–ին` ժամը 13։00-ի սահմանում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։
Դրանից հետո տեղային մարտեր էին սկսվել։ Արդյունքում հայկական կողմը 2 մարտական դիրք կորցրեց։
Նոյեմբերի 16–ին` ժ. 18։30–ի սահմաններում, ռուսական կողմի միջնորդությամբ կրակը դադարեցվեց։
Նոյեմբերի 17-ին ՀՀ ՊՆ–ն հայտնեց, որ նոյեմբերի 16–ի էսկալացիայի արդյունքում թշնամին ունի մինչև 70 զոհված և վիրավոր, հայկական կողմից կա 1 զոհ, 13 գերի։
Եվս 24 զինծառայողի հետ կապը մարտական գործողությունների ընթացքում կորել է, և նրանց ճակատագիրն այս պահին անհայտ է։