ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի - Sputnik. Անհայտ անձինք հրկիզել են Բելգիայում Բելառուսի դեսպանության շենքը։ Տեղեկությունը հայտնում է երկրի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ հյուպատոսական հարցերով ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվել է։
«Հարգելի քաղաքացիներ, հաշվի առնելով անհայտ անձանց կողմից Բելգիայի Թագավորությունում Բելառուսի Հանրապետության դեսպանության շենքի հրկիզումը` հյուպատոսական հարցերով քաղաքացիների ընդունելությունը ժամանակավորապես դադարեցվել է տեխնիկական պատճառներով»,– նշված է հայտարարության մեջ:
Թե երբ կվերականգնվի աշխատանքը, ԱԳՆ–ն խոստանում է հայտնել ավելի ուշ։