Արման Թաթոյանը գերիների հարցը քննարկել է Միրիամ Էլ Խոլիի հետ

Հայաստանում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի մամուլի ասուլիսը (3 նոյեմբերի, 2021թ.). Երևան. Արխիվային լուսանկար
Արման Թաթոյանն անդրադարձել է ինչպես նոյեմբերի 16-ին, այնպես էլ դրանից առաջ գերի ընկածներին առնչվող հարցերին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 նոյեմբերի – Sputnik. ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր հեռախոսային քննարկում է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան պատվիրակության (ICRC) ղեկավարի պաշտոնակատար Միրիամ Էլ Խոլիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը` Facebook-ի իր էջում։
Քննարկվել են ադրբեջանական կողմում նոյեմբերի 16-ին և դրանից առաջ հայտնված հայկական կողմի գերիներին առնչվող հարցեր:
Մուրադովը Բաքվից Երևան է տեղափոխել մեկ հայ զինծառայողի մարմին
Նշվում է, որ հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը՝ այլ մանրամասներ ներկայացնել չեն կարող։
Նշենք, որ մինչև նոյեբերի 16–ի հայ–ադրբեջանական սահմանին գրանցված միջադեպերը, վերջին տվյալներով` ադրբեջանի կողմից գերության մեջ պահվող ռազմագերիների և պատանդառված քաղաքացիական անձանց ընդհանուր թիվը 40-ն է, այդ թվում՝ 37 զինծառայող և 3 քաղաքացիական անձ։
Նոյեմբերի 16–ի իրադարձությունների արդյունքում հայկական կողմի գերիների թիվը 13–ով ավելացավ։